Բացակայող Նկարներ
Բացակայող Նկարներ

Նկարչի այն գործերի մասին, որոնք չեն հրապարակված այս կայքում


Նկարչի 1953-1965 թվականների գործերի հիմնական մասը, ինչպես նաև այդ ժամանակահատվածից հետո կատարված որոշ աշխատանքներ գնվել են պետության կողմից և փոխանցվել Խորհրդային Միության տարբեր թանգարանների կամ կազմակերպությունների տնօրինությանը:


Կայքում ներկայացված են միայն մի քանի աշխատանքների սև-սպիտակ լուսանկարները և որոշ գործերի էսքիզները: Տասնյակ նկարների գտնվելու վայրն ու ճակատագիրը դեռ հայտնի չեն:


Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվում են միայն 1962-1964 թվականների 4 և 1979 թվականի 1 գործ: 2018 թվականին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից իրականացված որոնումները լրացուցիչ արդյունքներ չտվեցին: Այժմ ուսումնարսիրություններ կիրականացվեն արխիվային փաստաթղթերում, գործերի տեղափոխման վայրերը գտնելու նպատակով:


1991 թվականին՝ նկարչի մահից 6 տարի անց, նրա գեղարվեստական արվեստանոցից գողացվել են մոտ 30 աշխատանքներ, հիմնականում մաստիխինով իրականացված ուշ ժամանակաշրջանի բնապատկերներ: Դրանց մեջ էին հայկական եկեղեցիներով 9 բնապատկեր, ծովային 9 բնապատկեր, ծաղկած ծիրանի ծառը, Արարատի տեսարանով բնապատկեր և մի շարք այլ աշխատանքներ: Մինչ այսօր աշխատանքերը չեն հայտնաբերված:


Կայքում նաև չեն ներկայացված տասնյակ աշխատանքներ, որոնք վաճառվել կամ նվիրվել են նկարչի կողմից իր կյանքի ընթացքում մասնավոր անձանց:


Նկարչի ստեղծագործութան մասին լիարժեք պատկերացում ունենալու համար, եթե Ձեզ հայտնի են այս կայքում չհրապարակված ինչ-որ աշխատանքի մասին կամ Դուք հանդիսանում եք դրանց սեփականատերը, խնդրում ենք կապնվել մեզ հետ և կիսվել այդ գործերի որակյալ լուսանկարներով: